• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Կալուն մտածում է Անգլիա վերադառնալու մասին

Սալոմոն Կալու«Լիլի» հարձակվող Սալոմոն Կալուն խոստովանել է, որ կարող է վերադառնալ Անգլիա: «Չելսիի» նախկին խաղացողի թեկնածուներից մեկը «Վեստ Բրոմվիչն» է:

Կալուն Պրեմիեր Լիգայում վեց մրցաշրջան է անցկացել` ավելի քան 250 խաղ անցկացնելով «Չելսիի» կազմում: Այդ ընթացքում Սալոմոնը երեք անգամ Պրեմիեր Լիգայի չեմպիոն է դարձել և Չեմպիոնների Լիգայի հաղթող:

Անցած ամառ Սալոմոնն ազատ ֆուտբոլիստի կարգավիճակով տեղափոխվեց «Լիլ», որտեղ վատ մրցաշրջան չանցկացրեց. 14 գոլ Լիգա 1-ում: Այդուհանդերձ 27-ամյա Կալուն կարոտում է անգլիական ֆուտբոլը:

-Անգլիայում կան ակուբներ, որոնք հետաքրքրվում են ինձնով, բայց, եթե անկեղծ ասեմ, ինձ շատ է դուր գալիս «Լիլում»: Ամեն դեպքում ես չեմ որոշողը: «Վեստ Բրոմվիչը» շատ լավ ակումբ է` լավ ֆուտբոլիստներով համալրված: Պրեմիեր Լիգան գրավիչ է, բայց ես այստեղ պայմանագիր ունեմ,- Կալուի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:

Հետաքրքիր փաստեր