• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Կարլոս Տևեսին հետաքրքրում են «Մոնակոն» և «ՊՍԺ»-ն

Կարլոս Տևես«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Կարլոս Տևեսը հայտնել է, որ իր ծառայություններով հետաքրքրված են «Մոնակոն» ու «ՊՍԺ»-ն:

29-ամյա արգենտինացու գործող պայմանագիրն ակումբի հետ լրանում է մեկ տարի անց: Եթե «քաղաքայիններին» այդպես էլ չհաջողվի նոր պայմանագիր կնքել Տևեսի հետ, ապա հավանաբար նա ամռանը կվաճառվի:

-Իմ կարծիքով «Մոնակոն» Ֆրանսիայի խոշորագույն ակումբներից մեկն է, և յուրաքանչյուր ֆուտբոլիստ կցանկանար հայտնվել այնտեղ: Ես մեկ տարվա պայմանագիր ունեմ «Սիթիի» հետ, և ես երջանիկ եմ, սիրում եմ խաղալ Պրեմիեր Լիգայում, մինչդեռ «Մոնակոյի» նախագիծն ինձ շատ է դուր գալիս:

Ես ճանաչում եմ «Մոնակոյի» մարզչին՝ Կլաուդիո Ռանիերիին, և նա ապացուցել է, որ հրաշալի մարզիչ է, և սա հիանալի տարբերակ է ինձ համար:

Ավելի վաղ ինձնով հետաքրքրվում էր «ՊՍԺ»-ն, և մենք զրուցել ենք Լեոնարդոյի հետ, սակայն այդպես էլ չկարողացանք համաձայնության գալ: Մինչդեռ այս տարբերակն առաջվա պես հետաքրքրում է ինձ, քանի որ Ֆրանսիայի առաջնությունը կայուն զարգացում է ապրում: Եթե Լեոնարդոն կանչի ինձ, ապա ինձ համար խնդիր չի լինի տեղափոխվելը, ինձ համար խնդիր չի լինի Փարիզ և Ֆրանսիա մեկնելը,- հայտնել է արգենտինացին Telefoot հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ:

Հետաքրքիր փաստեր