• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Կաֆուն հիանում է Ֆլանագանով

Ջոն ՖլանագանԼեգենդար բրազիլիացի ֆուտբոլիստ Կաֆուն իր հիացմունքն է հայտնել «Լիվերպուլի» 21-ամյա պաշտպան Ջոն Ֆլանագանի հանդեպ:

Մրցաշրջանի երկրորդ հատվածում «կարմիրների» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը ստիպված որոշեց հիմնական կազմում տեղ հատկացնել Ֆլանագանին, ով ամբողջությամբ արդարացրեց վստահությունը: Իր խաղով Ջոնը արժանացավ Կաֆուի ուշադրությանը, ով ներկա էր գտնվել «Նյուքասլի» դեմ «Լիվերպուլի» վերջին խաղին:

-Ջոնը լավ ֆուտբոլիստ է: Նա դեռ երիտասարդ է և զարգանալու տեղ ունի, սակայն արդեն հանդես է գալիս «Լիվերպուլում»: Հնարավոր է, որ նա հրավիրվի նաև Անգլիայի ազգային հավաքական: Ապագայում նա կդառնա հանրահայտ անգլիացի ֆուտբոլիստ:

Ես առաջին անգամ նրա մասին լսեցի, երբ հետևեցի նրա մասնակցությամբ Պրեմիեր Լիգայի հանդիպումներին: Հետո ես տեսա որոշ լուրեր, որտեղ նրան անվանում էին «կարմիր Կաֆու»: Ուստի չկա ավելի լավ բան, քան գալ և լուսանկարվել քեզ փոխարինողի հետ: Նա ունի արագություն, ուժ և վճռականություն,- «Լիվերպուլի» պաշտոնական կայքին հայտնել է Կաֆուն:

Հետաքրքիր փաստեր