• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Կեպան Եվրոպայի 132 դարպասապահներից լավագույն 127-րդն է

Կեպա Արիսաբալագա«Չելսիի» առաջին համար Կեպա Արիսաբալագան վիճակագրությամբ այս մրցաշրջանում Եվրոպայի 6-րդ վատագույն դարպասապահն է։

2018 թվականի ամառը «կապույտներին» միանալուց հետո աշխարհի ամենաթանկարժեք դարպասապահն անցկացրել է 84 խաղ, սակայն իր խաղի հետ ոչ քիչ հարցեր կան։

Արիսաբալագայի խնդիրն այն չէ, որ նա կոպիտ սխալներ է թույլ տալիս, այլ որ չի օգնում թիմին և դարպասին կատարված գրեթե յուրաքանչյուր երկրորդ հարվածը գոլ է մտնում։ Նոյեմբերի 9-ից հետո 25-ամյա իսպանացին ընդամենը երկու չոր խաղ է ունեցել Պրեմիեր Լիգայում։

Ընթացիկ մրցաշրջանում Կեպայի՝ հարվածների հետ մղման ցուցանիշը 55,4% է, որը վատագույնն է Պրեմիեր Լիգայում։ UtdArena-ի փոխանցմամբ, նա Եվրոպայի Թոփ-7 առաջնությունների 132 դարպասապահների շարքում այս ցուցանիշով 127-րդն է։