• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Կիմ Չեն Ընը հավատում է, որ հյուսիսկորեացի ֆուտբոլիստները շուտով կխաղան Պրեմիեր Լիգայում

Հյուսիսային Կորեայի գերագույն առաջնորդ Կիմ Չեն Ընը, պարզվում է, «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագու է, և հավատում է, որ Պրեմիեր Լիգայում հյուսիսկորեացի ֆուտբոլիստների հանդես գալը ժամանակի հարց է։

Առաջնորդի մտերիմ ընկերը SunSport―ին հայտնել է, որ Չեն Ընը երբեք բաց չի թողնում ֆուտբոլային կարևոր խաղերը։

Իտալացի սենատոր Անտոնիո Ռացին հաստատել է, որ անձնական խոսակցության ժամանակ Կիմն իրեն հայտնել է «Մանչեսթեր Յունայթեդ» երկրպագելու մասին։ Երբ TheSun֊ի լրագրողը Ռացիին հարցրել է, թե «Յունայթեդի» ֆուտբոլիստներից ում կնմանեցներ իրեն Կիմը, Զլատան Իբրահիմովիչի՞ն, թե՞ Էրիկ Կանտոնային, նա պատասխանել է, «Ո՛չ, Կիմը Կիմն է։ Նա միակն է»։

«Կալյարիի» 19-ամյա հյուսիսկորեացի հարձակվող Հան Կվան Սոնը այժմ վարձավճարով հանդես է գալիս Պերուջայում։ Ռացին պատմել է, թե Կիմը ինչքան վստահ է, որ Կվան Սոնը կլինի Պրեմիեր Լիգայում հանդես եկած առաջին ֆուտբոլիստը և նրանով կսկսի իր երկրի ֆուտբոլիստների մուտքը անգլիական ֆուտբոլ։


Հան Կվան Սոն

Հետաքրքիր փաստեր