• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Կի Սոն Յոնը կանչվել է զինվորական ծառայության

Կի Սոն Յոն«Սուոնսի Սիթիի» կիսապաշտպան Կի Սոն Յոնը զորակոչի պատճառով բաց կթողնի «Մանչեսթեր Սիթիի» դեմ Պրեմիեր Լիգայի վերջին տուրի հանդիպումը։

Համաձայն Հարավային Կորեայի օրենսդրությանը, այդ երկրի յուրաքանչյուր ներկայացուցիչ պարտավոր է մինչև 29 տարեկանը լրանալն անցնել պարտադիր զինվորական ծառայությունը, որը կազմում է 18 ամիս, սակայն Կիի համար բացառություն է արվել։

2012 թվականի Օլիմպիական խաղերում բրոնզե մեդալ հաղթած Կին մասամբ ազատվել է զինվորական ծառայությունից։ Նա այս ամառ իր երկրի զինված ուժերում կծառայի չորս շաբաթ։

-Իմանալով, որ Կին պետք է անցնի զինվորական ծառայության՝ մենք որոշեցինք նրան հանգստանալու հնարավորություն տալ։ Հենց այդ պատճառով նա չի մասնակցի «Մանչեսթեր Սիթիի» հետ հանդիպմանը,- ասել է «Սուոնսիի» գլխավոր մարզիչ Ֆրանչեսկո Գվիդոլինը։ Daily Mirror