• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Կլինտ Դեմփսին ցանկանում է հեռանալ «Տոտտենհեմից»

Կլինտ Դեմփսի«Տոտտենհեմի» կիսապաշտպան Կլինտ Դեմփսին խաղային պրակտիկայի բացակայության պատճառով ցանկանում է լքել «Ուայթ Հարթ Լեյնը»: Այս մասին հայտնում է Daily Mirror-ը:

30-ամյա ամերիկացին անցած ամառ տեղափոխվեց «Տոտտենհեմ»՝ Անդրե Վիլաշ-Բոաշի թիմը նախընտրելով «Լիվերպուլից»: Սակայն Կլինտն այդպես էլ չկարողացավ դառնալ հիմնական կազմի խաղացող:

Այն բանից հետո, երբ «Տոտտենհեմը» գնեց Պաուլինյոյին և համաձայնեցրեց Ռոբերտո Սոլդադոյի տրանսֆերը, Դեմփսին որոշեց հեռանալ լոնդոնյան ակումբից: Սպասվում է, որ մինչև տրանսֆերային պատուհանի փակվելը «Տոտտենհեմը» ևս մեկ հարձակվող կամ հարձակվողական ոճի կիսապաշտպան կգնի:

Ակնհայտ է, որ Դեմփսին չի մտնում Վիլաշ-Բոաշի պլաններում: Կլինտի հաջորդ ակումբը կարող է դառնալ ՄԼՍ-ում հանդես եկող «Սիեթլ Սաունդերսը»: Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են նաև «ԼԱ Գելեքսին» և «Էվերթոնը»: