• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Կլինտ Հիլը՝ «ՔՊՌ»-ի նոր ավագ

Կլինտ Հիլ«Քուինս Պարկ Ռեյնջերսը» պաշտոնապես հայտնել է գլխավոր մարզիչ Հարի Ռեդնապի որոշումը, ըստ որի թիմի նոր ավագը Կլինտ Հիլն է:

Վերջին խաղերում, չնայած Պակ Ջի Սունի վերադարձին, հենց 34-ամյա ֆուտբոլիստն էր կրում ավագի թևկապը: Ջի Սունին գնելով «Մանչեսթեր Յունայթեդից»՝ Մարկ Հյուզը նշանակեց թիմի ավագ: Սակայն Ռեդնապը կարծում է, որ Հիլը ավելի լավ կարող է կատարել այդ պարտականությունը:

-Հիլը հիանալի վարպետություն ունի: Նա լավ ֆուտբոլիստ է և իսկական պրոֆեսիոնալ: Այն պահից, երբ ես տեղափոխվեցի այստեղ, նա առանձնացավ մյուսներից: Նա կարող է լավ օրինակ լինել մյուս խաղացողների համար:

Ես միշտ գիտեմ ինչ սպասեմ Հիլից, երբ նա խաղադաշտում է,- ասել է Ռեդնապը:

Ավելացնենք, որ Հիլի պայմանագիրը «ռեյնջերների» հետ կլրանա ընթացիկ մրցաշրջանի ավարտին:

Հետաքրքիր փաստեր