• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Կլիշին և Յովետիչը պատրաստ են մասնակցել «Արսենալի» դեմ խաղին

Գաել Կլիշի«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Գաել Կլիշին և հարձակվող Ստեֆան Յովետիչը լուծել են իրենց առողջական խնդիրները և պատրաստ են մասնակցել «Արսենալի» դեմ առաջիկա խաղին:

Այս տեղեկությունն իր մամլո ասուլիս ժամանակ հաստատել է «քաղաքայինների» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին: Սակայն այդքանով դեռ նրանք չեն ապահովել իրենց տեղը մեկնարկային կազմում:

Կլիշին, ով ժամանակին հանդես է եկել «Արսենալում», հիմնական կազմում տեղ գտնելու համար պետք է պայքարի լավ մարզավիճակում գտնվող Ալեքսանդր Կոլարովի հետ: Ավելի քիչ հավանական է Յովետիչի դաշտ դուրս գալը:

Նաև հայտնի է դարձել, որ առաջիկա շաբաթվա ընթացքում «Սիթին» չի կարողանա օգտվել Մատյա Նաստասիչի ծառայություններից: Նա դեռ որոշ առողջական խնդիրներ ունի:

-Նաստասիչի ապաքինման համար ևս մեկ շաբաթ կպահանջվի: Յովետիչն արդեն մարզվում է, ինչպես և Կլիշին: Այլ խնդիրներ մենք չունենք,- ասել է Պելեգրինին: Manchester Evening News

Հետաքրքիր փաստեր