• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Կլոպը զարմացած չէ «Մանչեսթեր Յունայթեդի» գրանցած հաջողություններով

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտարարել է, որ զարմացած չէ «Մանչեսթեր Յունայթեդի» գրանցած հաջողություններով։

Արդեն հաղթելով Լիգայի գավաթը՝ «Յունայթեդը» շարունակում է պայքարը երեք այլ ճակատներում, իսկ Պրեմիեր լիգայում «կարմիր սատանաները» 10 միավորով գերազանցում են «Լիվերպուլին», որի հետ խաղում են կիրակի օրը։

Այնուամենայնիվ, «Յունայթեդի» հաջողությունները Կլոպի համար զարմանալի չեն՝ հաշվի առնելով Էրիկ Տեն Հագի զինանոցում եղած խաղացողների վարպետությունը:

«Ես իսկապես չէի մտածել այդ մասին, զարմացա՞ծ եմ, երևի ոչ, ինչպե՞ս կարող են ձախողվել, նրանք շատ փորձառու են, ունեն վարպետություն և լավ են խաղում»:

«Նրանք պաշտպանվում են նոր ձևով: Նախորդ տարիների համեմատ հսկայական տարբերություն կա, հիմա նրանք կենտրոնացած են անհատական հսկողության վրա: Նրանք իսկապես լավ թիմ ունեն և ինչպե՞ս կարող են ձախողվել: Բայց նրանք պետք է խաղան մեր դեմ»:

«Նրանք գերփորձառու խաղացողներ ունեն Կազեմիրոն և Էրիկսենը։ Ամբողջ աշխարհը գիտի, թե որքան լավն է Էրիկսենը, և նրանք գիտեն, որ Ռաշֆորդն իր կյանքի լավագույն մարզավիճակում է գտնվում»:

«Նրանք դարձել են արդյունքների մեքենա և բարձր մակարդակի խաղ են ցուցադրում, եթե նույնիսկ իրենց մոտ խաղը չի ստացվում, միևնույն է, արդյունք են ստանում»:

«Նրանք պայքարում են առաջնությունը հաղթելու համար, բայց դա նշանակություն չունի կիրակի օրը: Մենք կփորձենք խաղալ մեր լավագույն ֆուտբոլը»,- Կլոպի խոսքերն է մեջբերում The Independent-ը: