• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Կլոպը խորհուրդ է տվել Ֆաբինյոյին օրինակ վերձնել Ռաշֆորդից

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն իր կիսապաշտպան Ֆաբինյոյին հորդորել է օրինակ վերձնել «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռաշֆորդից:

Մինչև վերջերս Ֆաբինյոն համարվում էր հենակետային կիսապաշտպանի ստանդարտը, իսկ վերջերս փորձառու բրազիլացին մրցակցությունը զիջում է 18 ամյա Ստեֆան Բայետիչին։

Անցած կիրակի Ֆաբինյոն Անգլիայի գավաթի խաղարկությունում «Բրայթոնի» դեմ խաղում գրեթե խուսափեց կարմիր քարտից, և Կլոպը ցանկանում է, որ իր սանը ոգեշնչվի Ռաշֆորդից, ով այս մրցաշրջանում վերադարձել է իր լավագույն մարզավիճակին:

«Նա գիտի, որ իր լավագույն մարզավիճակում չէ, և պետք է քրտնաջան աշխատի մարզավիճակը վերադառնալու համար: Նա մոլորակի ամենաերջանիկ մարդը չէ, բայց հասկանում է իրեն չխաղացնելու որոշումը»:

«Այս դիրքում քեզ պետք է մի տղա, ով հաղթում է մենապայքարներում, ով ապահովագրում է բոլորին, բայց նաև խաղում է ֆուտբոլ: Երկար տարիներ Ֆաբինյոն լավագույնն էր այս դիրքում»:

«Նա այս պահին չի խաղում: Մեր որոշ խաղացողներ չեն հասնում այն ​​մակարդակին, որը ցուցադրել են վերջին հինգ կամ վեց տարիների ընթացքում: Դա անսովոր չէ»:

«Լավագույն օրինակներից մեկը Մարկուս Ռաշֆորդն է: Ես վստահ չեմ, որ նա կարող է բացատրել, թե ինչ է նա արել նախորդ մրցաշրջանում և ինչ է նա անում այս մրցաշրջանում: Դուք պետք է պայքարեք և աշխատեք դա փոխելու համար»,- Կլոպի խոսքը մեջբերում է Daily Mail-ը։

Հետաքրքիր փաստեր