• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Կյաերը չտեղափոխվեց «Լիվերպուլ», որպեսզի տիտղոսներ նվաճի

Սիմոն Կյաեր«Ֆեներբահչեի» նորեկ Սիմոն Կյաերը խոստովանել է, որ հրաժարվել է տեղափոխվել «Լիվերպուլ», քանի որ ցանկանում է տիտղոսներ նվաճել:

Լուրերի համաձայն, Դանիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստն առաջնային տեղ ուներ «կարմիրների» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսի տրանֆերային ցուցակում, սակայն չորեքշաբթի օրը Սիմոնը «Լիլից» տեղափոխվեց «Ֆեներբահչե»՝ չորս տարվա պայմանագիր կնքելով թուրքական ակումբի հետ:

Նոր թիմին միանալուց հետո 26-ամյա պաշտպանը հաստատեց, որ իր համար «Լիվերպուլ» տեղափոխվելու հնարավորություն իսկապես կար, սակայն նա «Ֆեներբահչեն» ավելի հավակնոտ ակումբ համարեց:

-«Լիվերպուլը» ցանկանում էր պայմանագիր ստորագրել ինձ հետ, սակայն ես ցանկանում եմ տիտղոսներ նվաճել: Այս մրցաշրջանում «Ֆեներբահչեն» իր առջև մեծ նպատակներ է դրել,- թուրքական Haberturk թուրքին տված հարցազրույցում ասել է Կյաերը: