• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Կոլո Տուրե. «Մենք դեռ պայքարում ենք չեմպիոնության համար»

Կոլո Տուրե«Լիվերպուլի» կենտրոնական պաշտպան Կոլո Տուրեն կարծում է, որ իր թիմը Պրեմիեր Լիգայում հաղթելու շանսեր դեռ ունի:

«Աստոն Վիլլայի» դեմ խաղում գրանցված անակնկալ ոչ ոքին մեծացրեց միավորների տարբերությունը առաջատար «Արսենալից»: Սակայն Տուրեն վստահ է, որ «Լիվերպուլը» շարունակում է պայքարել տիտղոսի համար:

-Մենք դեռ չեմպիոնական պայքարում ենք, քանի որ առաջատարները դեռ միավորներ կկորցնեն: Մենք պետք է մտածենք հաջորդ խաղի մասին, փորձենք հաղթել և պահպանել դրական տրամադրությունը:

Մենք պետք է շարունակենք առաջ գնալ: Հենց այսպիսի իրավիճակներում են երևում ուժեղ ակումբները և մենք իսկապես ուժեղ ակումբ ենք: Մյուս ակումբները դեռ սխալներ թույլ կտան: 16 տուրերի արդյունքում դեռ շատ բան կփոխվի,- Տուրեի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: