• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Կոլո Տուրե. «Չեմպիոնության համար պայքարը կօգնի թիմում պահել Սուարեսին»

Կոլո Տուրե«Լիվերպուլի» պաշտպան Կոլո Տուրեն կարծում է, որ չեմպիոնական մրցավազքին մասնակցելը կօգնի իր թիմին պահել Լուիս Սուարեսին:

Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում Սուարեսն արդեն դարձել է 17 գոլի հեղինակ, որը թույլ է տալիս «Լիվերպուլին» մրցաշարային աղյուսակում երկրորդ հորիզոնականը զբաղեցնել` 2 միավոր զիջելով միայն «Արսենալին»: Եվ չնայած, որ Սուարեսի ապագան «Էնֆիլդում» շարունակում է հարցականի տակ մնալ, Տուրեն վստահ է, որ տիտղոսի համար պայքարը կօգնի «Լիվերպուլին» պահել Լուիսին:

-Նա մեզ հետ է, մենք սիրում ենք նրան, քանի որ նա հրաշալի խաղացող է: Իհարկե մենք չենք ցանկանում, որպեսզի նա այլ ակումբ տեղափոխվի: Կարծում եմ` այժմ նա կարող է տեսնել, որ բոլոր ֆուտբոլիստներն էլ պայքարում են տիտղոսի համար և ցանկանում են այն նվաճել: Մենք պայքարի մեջ ենք: Յուրաքանչյուր խաղ մեծ կարևորություն ունի մեզ համար:

Կարծում եմ, որ «Տոտտենհեմի» դեմ խաղում մենք շատ լավ սկսեցինք և խաղացինք որպես թիմ: Մենք միասին պայքարում ենք, միասին հարձակվում ենք, միասին պաշտպանվում, և դա շատ կարևոր է, երբ թիմը մրցանակի համար է պայքարում,-Տուրեի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:

Հետաքրքիր փաստեր