• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Կոկեն ոչինչ չգիտի «Յունայթեդի» հետաքրքրության մասին

ԿոկեՄադրիդի «Ատլետիկոյի» կիսապաշտպան Կոկեն հերքել է հունվարին «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու մասին լուրերը:

Կոկեի հանդեպ «կարմիր սատանաների» հետաքրքրության մասին խոսվում էր առաջ էլ, սակայն այս շաբաթ այդ խոսակցությունները նոր թափ առան, երբ հայտնի դարձավ, որ «Յունայթեդի» գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը հետևել է Չեմպիոնների Լիգայում «Ատլետիկոյի» խաղը «Պորտուի» դեմ:

Սակայն 21-ամյա իսպանացին, ում տրանսֆերային արժեքը գնահատվում է 20 մլն ֆունտ, ոչինչ չգիտի այդ մասին և չի պատրաստվում փոխել ակումբը:

-Ես դրա մասին ոչինչ չգիտեմ: Դա ինձ ընդհանրապես չի անհանգստացնում: Նախորդ ամառ ես նոր պայմանագիր եմ ստորագրել,- ասել է Կոկեն: Canal Plus

Հետաքրքիր փաստեր