• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Կոնտեն բաց է թողել «Տոտտենհեմի» անցկացրած ընկերական խաղը

«Տոտտենհեմի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն դեռ չի վերադարձել Անգլիա՝ բաց թողնելով իր թիմի ընկերական հանդիպումը։

Հիշեցնենք, որ Կոնտեն քննադատել էր իր խաղացողներին անցյալ տուրի շրջանակներում «Սաութհեմպտոնի» դեմ 3-3 հաշվով ավարտված խաղից հետո: Նույն օրը երեկոյան Անտոնիոն հանդիպել է «Տոտտենհեմի» նախագահ Դանիել Լևիին և երկուշաբթի օրը թռել Իտալիա՝ իր ընտանիքի մոտ։

Այս բոլոր օրերին մամուլը սպասում էր, որ Լևին կհեռացնի Կոնտեին։ Եվ չնայած դա դեռ տեղի չի ունեցել, Անտոնիոն չի շտապում վերադառնալ աշխատանքի։

«Տոտտենհեմ Հոտսպուրը» նախօրեին Հոտսպուր մարզաբազայում 70 րոպեանոց ընկերական հանդիպում է անցկացրել Լիգա 1-ը ներկայացնող «Իպսվիչի» հետ, հայտնում է Evening Standard-ը:

Այս խաղում, պարտված 3-2 հաշվով, «Տոտտենհեմին» գլխավորում էին Կոնտեի օգնականներ Ռայան Մեյսոնը և Քրիստիան Ստելլինին։ «Շպորների» կազմում գոլերը խփեցին Տանգանգան և Լուկաս Մոուրան։

Բացի այդ, «Տոտտենհեմը» հաջորդ պաշտոնական հանդիպումը կանցկացնի ԱՊԼ-ի շրջանակներում «Էվերթոնի» դեմ ապրիլի 3-ին:

Թեմատիկ նորություններ

Հետաքրքիր փաստեր