• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Կոնտեն կարող է վերադառնալ խաղադաշտ «Սիթիի» դեմ խաղում

«Տոտտենհեմի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն կիրակի օրը «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում կարող է վերադառնալ խաղադաշտ:

Հիշեցնենք, որ անցած չորեքշաբթի Կոնտեն վիրահատության էր ենթարկվել՝ հեռացվել է լեղապարկը։ «Տոտտենհեմը» չի նշել Անտոնիոյի ապաքինման ժամկետները, սակայն սպասվում էր, որ իտալացի մասնագետը բաց կթողնի մի քանի հանդիպում։

Իրականում Կոնտեն ընդամենը կես օր հանգստացավ, և «շպորների» մարզչի օգնական Քրիստիան Ստելլինին հայտարարել է, որ Անտոնիոն կիրակի օրը կլինի իր սովորական տեղում «Տոտտենհեմ Հոտսպուր» մարզադաշտում:

«Որոշումը կկայացվի վաղը, մենք պատրաստ ենք անել այն, ինչ անհրաժեշտ է, բայց դա կլինի Անտոնիոյի և հավանաբար բժիշկների որոշումը, մենք երկու օր ժամանակ ունենք որոշելու համար»:

«Անցյալ շաբաթ Անտոնիոն զանգահարեց ինձ՝ բացատրելու իրավիճակը։ Մենք կարծում էինք, որ դա գրիպ է, բայց խնդիրն այլ էր։ Նա վրդովվեց, երբ իմացավ»։

«Մինչ վիրահատությունը մենք ժամանակ ունեինք խոսելու, թե ինչպես պետք է պատրաստվենք հաջորդ հանդիպմանը, և վիրահատության պատճառով նրա հետ կապը կորցրինք ընդամենը 12 ժամ, վիրահատությունից հետո նա ուժ չուներ խոսելու, բայց երբ ուշքի եկավ անմիջապես զանգահարեց ինձ ու սկսեց խոսել մարզումների ու հանդիպման մասին»։

«Վիրահատությունը լավ է անցել, և Անտոնիոն ապաքինվում է: Այս պահին նա տանը է: Մինչև խաղը մենք ունենք երկու օր, և ամեն ինչ հնարավոր է»,- Ստելինիի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը: