• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Կոնտեն մեղադրել է իր ակումբի երկրպագուներին

«Տոտտենհեմի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն իր ակումբի երկրպագուներին մեղադրել է անհամբերության մեջ։

«Միլանի» դեմ խաղից հետո «շպորների» երկրպագուները սուլոցներով ճանապարհեցին Կոնտեին և նրա խաղացողներին։ Անարդյունավետ ոչ-ոքին նշանավորեց «Տոտտենհեմի» հեռացումը Չեմպիոնների լիգայից և երկարաձգեց ակումբի առանց գավաթների շարքը ևս մեկ մրցաշրջանով:

Կոնտեն զգում է, որ «Տոտտենհեմի» երկրպագուներն ունեն գավաթների քաղց, այդ պատճառով էլ նրանից անհապաղ արդյունք են պահանջում, ինչը հնարավոր չէ։

«Իմ կարծիքով, կա միայն մեկ խնդիր։ Յուրաքանչյուր ակումբ, որը ես մարզել եմ, հաղթել է: Ակնկալիքները միշտ շատ, շատ մեծ են եղել: Իմ անցյալը պատժում է ինձ»:

«Երբ ես եկա այս ակումբ, բոլորն ասում էին՝ «Հիմա մենք ունենք Կոնտեն, նա հաղթեց նախկինում, այնպես որ հիմա մենք կհաղթենք»:

«Բայց մենք պետք է միասին հաղթենք, մենք պետք է ճիշտ իրավիճակ ստեղծենք, ես կարող եմ ցույց տալ ձեզ հաղթելու ճանապարհը, բայց դուք պետք է հետևեք ինձ, և ինձ ժամանակ և համբերություն է պետք»:

«Ակումբը կարող է ինձ ժամանակ տալ: Ակումբը համբերատար է: Բայց երկրպագուների համբերության բաժակը լցվել է: Երկրպագուները երկար ու երկար տարիներ սպասում էին ինչ-որ գավաթի»:

«Ես այստեղ համբերություն չեմ տեսնում: Ես կարող եմ ամեն ինչ վերցնել ինձ վրա, բայց ես չեմ ուզում սպանել ինձ: Ես հիմար չեմ»,- Կոնտեի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը:

Թեմատիկ նորություններ

Հետաքրքիր փաստեր