• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Կոտրվել է Շոուի աջ ոտքը (տեսանյութ)

Լյուկ Շոու«Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես հայտնել է, որ Չեմպիոնների Լիգայի խմբային փուլում ՊՍՎ-ի դեմ հանդիպման ժամանակ ձախ պաշտպան Լյուկ Շոուն ստացել է աջ ոտքի կրկնակի կոտրվածք։

Հիշեցնենք, որ 20-ամյա Շոուն վնասվածք ստացավ դեռ խաղի առաջին խաղակեսում, որում «կարմիր սատանաները» պարտվեցին 2։1 հաշվով։ Խաղային դրվագում Լյուկը բախվեց մեքսիկացի պաշտպան Հեկտոր Մորենոյին։

Էյնթհովենի մարզադաշտի խոտածածկից Լյուկին դուրս բերեցին պատգարակով և թթվածնային դիմակով։ Թվում էր, թե անգլիացու վիճակը շատ ծանր է, սակայն խաղից հետո նա թվիթերում գրառում է կատարել՝ շնորհակալություն հայտնելով նաև իր նախկին ակումբ «Սաութհեմպտոնին»։

Խաղից հետո «Յունայթեդը» պաշտոնապես հայտնել է, որ Շոուին ոտքի կրկնակի կոտրվածք ունի։ Նրա բացակայության կոնկրետ ժամկետը հայտնի չէ, սակայն նա կվերադառնա միայն վիրահատությունից հետո։

-Դա սարսափել էր։ Տղան իր երկրորդ մրցաշրջանն է անցկացնում և մինչ այժմ հիանալի է հանդես եկել։ Իսկ այժմ տեղի ունեցավ դա։ Նա թթվածնային դիմակով էր և արտասվում էր։

Եթե ես ասեմ, որ դա 11 մետրանոց և կարմիր քարտ էր, ապա ինձ կասեն, որ ես չգիտեմ պարտվել,- վան Գալի խոսքերն է մեջբերում BBC-ն։

Հետաքրքիր փաստեր