• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Կուդիչինին կտեղափոխվի «Լոս Անջելես Գալաքսի»

Կարլո Կուդիչինի«Տոտտենհեմի» դարպասապահ Կարլո Կուդիչինին հունվարից իր կարիերան կշարունակի ամերիկյան «Լոս Անջելես Գալաքսի» ակումբում:

Ինը տարի «Չելսիում» խաղալուց հետո, Կարլոն 2009թ-ի հունվարին տեղափոխվեց «Տոտտենհեմ»: Սակայն վթարի պատճառով Կուդիչինին մասնակցեց ընդամենը 20 խաղի:

Այս մրցաշրջանում 39-ամյա իտալացին չի հայտնվում անգամ թիմի հայտացուցակում: Կարլոն այդ պայքարում զիջում է Ուգո Լյորիսին և Բրեդ Ֆրիդելին:

Ինչպես հաղորդում է Sky Sports-ը, Կարլոն գործնականում համաձայնեցրել է տեղափոխությունը «Գալաքսի», որտեղ հանդես է գալիս «Տոտտենհեմի» նախկին հարձակվող Ռոբի Քինը: