• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Կրիստալ Փելեսը»՝ իր համար ռեկորդային, պայմանագիր է առաջարկել Զահային

«Կրիստալ Փելեսը» վինգեր Վիլֆրիդ Զահային առաջարկել է նոր պայմանագիր, որը ակումբի պատմության ամենամեծ պայմանագիրն է:

Զահայի ներկայիս հինգ տարվա պայմանագիրը, որը կազմում է շաբաթական 130,000 ֆունտ, լրանում է այս մրցաշրջանի վերջում, և նախապես սպասվում էր, որ Վիլֆրիդը կհեռանա Սելհարթս Պարկից ազատ գործակալի կարգավիճակով:

Այնուամենայնիվ, The Guardian-ին հայտնի է դարձել, որ «Փելեսը» այժմ 30 ամյա Կոտ դ’Իվուարցուն առաջարկել է նոր պայմանագիր մինչև 2027 թվականի հունիսը՝ շաբաթական 200,000 ֆունտ ստեռլինգ կամ տարեկան ավելի քան 10 միլիոն ֆունտ ստեռլինգ աշխատավարձով:

Եթե ​​Զահան իր ապագան կապի «արծիվների» հետ, ապա նա ցանկանում է կպահանջի երաշխիքներ «արծիվների» եվրոպական մրցաշարերին մասնակցելու հավակնությունների վերաբերյալ: Վիլֆրիդը պետք է իմանա նաև, թե հաջորդ մրցաշրջանում ով է մարզելու լոնդոնյան թիմը:

Միևնույն ժամանակ, Զահան գիտի, որ իր նկատմամբ հետաքրքրություն են  ցուցաբերում «Արսենալը», «Չելսին», «ՊՍԺ»-ն, «Բավարիան», «Ռոման» և «Մարսելը»: Վիլֆրիդը չի դիտարկում Սաուդյան Արաբիա տեղափոխվելու տարբերակը։

Հետաքրքիր փաստեր