• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Կրիստալ Փելեսը» հետաքրքրվում է Բենթով և Շամախով

Մարուան ՇամախՊրեմիեր Լիգայի նորեկ «Կրիստալ Փելեսի» համանախագահ Սթիվ Պերիշը հաստատէլ է, որ իր թիմը հետաքրքրվում է հարձակվողներ Դարեն Բենթով և Մարուան Շամախով:

Ինչպես հայտնի է, «Աստոն Վիլլայում» հանդես եկող 29-ամյա Բենթով միանգամից հետաքրքրվում են մի քանի ակումբներ, այդ թվում  «Ֆուլհեմը» և «Նյուքասլը»: Սակայն Դարենի համար պատրաստ է պայքարել նաև «Փելեսը»:

-Արդյո՞ք նա ֆանտաստիկ ֆուտբոլիստ է: Կարող եմ միայն ասել, որ շատ ֆուտբոլիստներ կան, ովքեր մեզ հետաքրքրում են,- Պերիշի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:

Ինչ վերաբերվում է Շամախին, ապա տեղեկությունն այն մասին, որ նա շուտով կտեղափոխվի «Սելհարսթ Պարկ» միաժամանակ հաստատեցին Պերիշը և «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը:

-Մարուանը ֆանտաստիկ ֆուտբոլիստ է: Այո, հնարավոր է նրա կարիերայի վերջին մասն «Արսենալում» այնքան էլ հաջող չընթացավ, սակայն նա այն ֆուտբոլիստների շարքում է, ում ծառայություններով մենք հետաքրքրվում ենք,- հայտնել է Պերիշը:

-Շամախը գտնվում է «Կրիստալ Փելես» տեղափոխվելու ճանապարհին,- Վենգերի խոսքերն է մեջբերում «զինագործերի» պաշտոնական կայքը: