• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Կրիստալ Փելեսը» պայմանագիր ստորագրեց Էլիոթ Գրանդենի հետ

Էլիոթ Գրանդեն«Կրիստալ Փելեսի» հերթական նորեկը «Բլեքպուլի» նախկին կիսապաշտպան Էլիոթ Գրանդենն է: Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

«Բլեքպուլի» հետ իր պայմանագրի ավարտից հետո Գրանդենն ազատ ֆուտբոլիստի կարգավիճակ ստացավ և այդ պատճառով էլ լոնդոնցիներն ամբողջովին անվճար ձեռք բերեցին նրան: Գործարքը ֆրանսիացու հետ մեկ տարով է կնքվել` 12 ամիս երկարաձգելու հնարավորությամբ:

Հատկանշական է, որ «արծիվների» գլխավոր մարզիչ Յան Հոլոուեյը գերազանց գիտի Էլիոթին «Բլեքպուլում» միասին աշխատելու ժամանակվանից: Ամենայն հավանականությամբ, հենց մարզիչն է դարձել ֆուտբոլիստին «Սելհարսթ Պարկ» հրավիրելու նախաձեռնողը: