• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Կրիստալ Փելեսը» ցանկանում է վարձակալել Զախային

Վիլֆրիդ Զախա«Կրիստալ Փելեսի» գործադիր տնօրեն Ֆիլ Ալեքսանդրը խոստովանել է, որ իր ակումբը ցանկանում է վարձակալել «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Վիլֆրիդ Զախային:

Ինչպես հայտնի է, 20-ամյա Զախայի տրանսֆերն անցած տարի գնել է «Յունայթեդը», որից հետո ֆուտբոլիստն ուղևորվել է լոնդոնյան ակումբում խաղալու և օգնելու ձեռք բերել Պրեմիեր Լիգայի ուղեգիր:

Այս ամառ «Փելեսն» ակտիվորեն ուզում է ուժեղանալ, որպեսզի հաջող ելույթներ ունենա բարձրագույն լիգայում, և քննարկում է Վիլֆրիդին 2-րդ անգամ վարձակալելու մասին: Սակայն այս ամենը կախված է Անգլիայի չեմպիոններից:

-Սա դեռևս մի տարբերակ է, բայց ամեն ինչ կախված է «Մանչեսթեր Յունայթեդից»: Հիմա նա նրանց խաղացողն է: Կանե՞նք մենք առաջարկ: Հավանաբար, բայց բոլոր հարցերն արժե հասցեագրել նրանց:

Ցանկանու՞մ ենք վերադարձնել Վիլֆրիդին: Իհարկե, բայց նա հանդես է գալիս «Մանչեսթեր Յունայթեդում», և ես վստահ չեմ, որ մի քանի հավաքներից հետո, նրանք թույլ կտան մեզ վարձակալել նրան,-Ալեքսանդրի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: