• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Կրկիչ․ «Ստոկի» նպատակը Չեմպիոնների Լիգան է

Բոյան Կրկիչ«Ստոկ Սիթիի» փլեյմեյքեր Բոյան Կրկիչը խոստովանել է, որ իր թիմը նպատակ է դրել Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանն ավարտել լավագույն քառյակում, որը Չեմպիոնների Լիգայում հանդես գալու հնարավորություն կտա։

«Բարսելոնայի» ակադեմիայի սանը «Բրիտանիայում» օգնեց փոխել թիմի խաղի գույնը։ Երկար փոխանցումներին եկավ փոխարինելու գեղեցիկ կոմբինացիաները, որն ազդեց թիմի արդյունավետության վրա։

Կրկիչի կարծիքով, «Ստոկը» չպետք է բաց թողնի ձեռք բերածը և շարունակի պայքարել Չեմպիոնների Լիգայի մասնակցության հնարավորություն ստանալու համար։

-Մենք հավակնոտ ենք, ուստի մեր նպատակը պետք է լինի Չեմպիոնների Լիգան։ Հինգ տարի առաջ ես չէի կարող անգամ պատկերացնել, որ կխաղամ «Բրիտանիայում»։ Ինչու՞ այժմ չպայքարել Չեմպիոնների Լիգայի համար։

Տեսեք «Լեսթերին»։ Նրանք արդեն պայքարում են Պրեմիեր Լիգայի չեմպիոնության համար։ Դուք պետք է բարձր նպատակներ ունենաք,֊ Կրկիչի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։

Թեմատիկ նորություններ

Հետաքրքիր փաստեր