• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Կրուլն իրեն վստահ է զգում մրցաշրջանի մեկնարկից առաջ

Թիմ Կրուլ«Նյուքասլի» դարպասապահ Թիմ Կրուլը խոստովանել է, որ ամբողջությամբ ապաքինվել է վերջին վնասվածքներից և անհամբերությամբ սպասում է նոր մրցաշրջանի մեկնարկին:

Տաղանդավոր հոլադացին ապրիլին կայացած «Սանդերլենդի» դեմ խաղում վնասել էր ուսը: Սակայն այժմ արդեն ամբողջությամբ վերկանգնվել է, իսկ երեքշաբթի մասնակցել է «Գլազգո Ռեյնջերսի» հետ ընկերական հանդիպմանը:

-Հոգեբանական առումով վնասվածքի մասին արդեն չեմ մտածում: Ես երկու գերազանց շաբաթ եմ անցկացրել մարզումների մեջ: Ինձ միայն պետք էր ինքնավստահությունս վերականգնել և մի քանի լավ սեյվեր իրականացնել:

Շատ կարևոր է մինչմրցաշրջանային նախապատրաստություն անցնել, մարզումներ անցկացնել: Ես շատ ուրախ եմ, որ իմ առաջին խաղն անցկացրեցի: Պրեմիեր Լիգայի խաղերն այլ պատմություն են, սակայն «Իբրոկսում» զարմանալի մթնոլորտ էր: Հաճելի էր նորից խաղադաշտ վերադառնալ և ֆուտբոլ խաղալ,- Կրուլի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:

Հավելենք, որ «կաչաղակներն» իրենց առաջին խաղը Պրեմիեր Լիգայի նոր մրցաշրջանում կանցկացնեն օգոստոսի 19-ին` հյուրընկալվելով «Մանչեսթեր Սիթիին»:

Հետաքրքիր փաստեր