• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Հաթեմ Բեն Արֆան չի մասնակցելու «Մետալիստի» դեմ խաղին

Հաթեմ Բեն Արֆա«Նյուքասլի» կիսապաշտպան Հաթեմ Բեն Արֆան դաշտ կվերադառնա կիրակի օրը կայանալիք «Սաութհեմպտոնի» դեմ խաղի ժամանակ: Նման որոշում է կայացրել ակումբի մարզչական շտաբը:

Ֆրանսիացին բացակայում է դեկտեմբերից ծնկատակի ջիլի վնասվածքի պատճառով, սակայն արդեն մարզվում է ընդհանուր թիմի հետ: Նախապես ծրագրվել էր, որ նա կմասնակցի «Մետալիստի» դեմ խաղին:

Մինչդեռ վերջին րոպեին Ալան Պարդյուն որոշեց չտանել Բեն Արֆային Ուկրաինա: Ֆուտբոլիստը ևս մի քանի օր կստանա ապաքինվելու համար և կպատրաստվի «Սաութհեմպտոնի» դեմ տնային խաղին:

Ինչպես հայտնում է The Guardian պարբերականը, Ուկրաինա չեն մեկնել նաև Դավիդե Սանտոն, որը հանգստանալու հնարավորություն է ստացել, և Մաթյո Դեբյուշին Յոան Գուֆրանի հետ, որոնք Եվրոպայում արդեն խաղացել են այլ ակումբների կազմերում:

Հիշեցնենք, որ առաջին խաղը «Սեյնտ Ջեյմս Պարկում» ավարտվեց 0:0 հաշվով: Այդ ժամանակ մրցավարները չհաշվեցին «կաչաղակների» խփած երկու գնդակները: