• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Հալլ Սիթին» կանվանափոխվի

Հալլ ՍիթիՊրեմիեր Լիգայի նորեկ «Հալլ Սիթիի» սեփականատեր Ասեմ Ալլամը որոշել է նոր մրցաշրջանից սկսած ակումբը վերանվանել «Հալլ Սիթի Թայգըրս»:

Ակումբի անվան փոփոխությունը կապված է այն բանի հետ, որ այն Անգլիայի սահմաններից դուրս ավելի ճանաչելի դառնա: Ավելի վաղ նման պլանների մասին հայտնել էր «Քարդիֆը», սակայն այս հարցի հետ կապված որոշումը հետաձգվեց:

-«Սիթի» բառն ակումբի անվան մեջ ավելի լայն հասկացողություն է: Գոյություն ունեն «Լեսթեր Սիթին», «Բրիսթոլ Սիթին», «Մանչեսթեր Սիթին» և այլն:

Ես չեմ սիրում լինել այնպիսին, ինչպես մնացածն են: Ես ցանկանում եմ, որ մեր ակումբը լինի յուրահատուկ, իսկ «Սիթին» ինքնության լավագույն տարբերակը չէ,- Daily Mail-ի հետ հարցազրույցում հայտնել է Ալլամը:

Հավելենք, որ «Հալլի» երկրպագուներն այս առիթով իրենց դժգոհությունն են հայտնել: Միաժամանակ նրանք շնորհակալ են Ալլամին, որ նա մի քանի տարի առաջ փրկեց ակումբը լուծարումից: