• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Հալկը հաստատել է, որ «Չելսին» հետաքրքրված է իրենով

ՀալկՊետերբուրգի «Զենիթի» հարձակվող Հալկը հաստատել է, որ «Չելսին» իսկապես հետաքրքրված է իրենով:

Այս շաբաթ մամուլում տեղեկություն հայտնվեց, որ «կապույտների» նոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն պատրաստ է 35 մլն ֆունտ տրամադրել Հալկին ձեռք բերելու համար: Նաև նշվում էր, որ Բրազիլիայի հավաքականի խաղացողին այնքան էլ դուր չի գալիս կյանքը ռուսական ակումբում և նա ցանկանում է որքան հնարավոր է շուտ Եվրոպա տեղափոխվել:

Հիմա Հալկը Բրազիլիայի հավաքականի հետ պատրաստվում է Կոնֆեդերացիայի գավաթի խաղարկությանը: Հարձակվողը, ում «Զենիթը» ձեռք բերեց 2012թ-ին «Պորտուից» 50մլն ֆունտով, ակնարկել է, որ իր տեղափոխությունը «Սթեմֆորդ Բրիջ» հնարավոր է:

-Եթե ես ասեմ, որ նման բան չկա, ապա դա ճիշտ չի լինի: Բայց հիմա դրա ժամանակը չէ: Ներկա պահին ես 100 տոկոսով կենտրոնացած եմ հավաքականի վրա:

Ես եկել եմ, որպեսզի պատվով կրեմ հավաքականի մարզաշապիկը: Իմ ընկերները և ընտանիքը հետևում են ինձ: Ես հույս ունեմ հաղթել Կոնֆեդերացիայի գավաթը,- հայտնել է Հալկը Globo Esporte-ին:

Հետաքրքիր փաստեր