• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Հանգելանդը ամենայն հավանականությամբ կտեղափոխվի «ՔՊՌ»

Բրեդե Հանգելանդ«Քուինս Պարկ Ռեյնջերսը» հունվարին պաշտոնական առաջարկ կանի «Ֆուլհեմի» կենտրոնական պաշտպան Բրեդե Հանգելանդին: Այս մասին հայտնում է Daily Express-ը:

Հանգելանդը «Քրեյվն Քոթեջ» է տեղափոխվել «Կոպենհագենից» 2008 թվականին: Նա հասցրել է դառնալ Պրեմիեր Լիգայի լավագույն կենտրոնական պաշտպաններից մեկը: 31-ամյա նորվեգացու պայմանագիրը լրանալու է այս մրցաշրջանի ավարտին: Ավելի հավանական է, որ «Ֆուլհեմը» նախընտրի վաճառել իր ավագին հունվարին, քան թե ամռանը կորցնել նրան առանց որևէ փոխհատուցման:

Հարի Ռեդնապը մտադիր է գնել Հանգելանդին` պաշտպանություն գիծը ուժեղացնելու համար: «ՔՊՌ»-ն արդեն 33 գնդակ է բաց թողել ընթացիկ առաջնությունում: Այս փաստը մտահոգում է գլխավոր մարզչին: