• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Հանուն Ֆերնանդինյոյի «Սիթին» պետք է շատ մեծ գումարներ ծախսի

ՖերնանդինյոԴոնեցկի «Շախտյորի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն հայտնել է, որ «Մանչեսթեր Սիթին» ստիպված է լինելու շատ մեծ գումարներ ծախսել կիսապաշտպան Ֆերնանդինյոյին ձեռք բերելու համար:

Արդեն երկար ժամանակ Ֆերնանդինյոյի անունը կապում են անգլիական ակումբների հետ, ներառյալ «Տոտտենհեմի» և «Չելսիի»: Օրերս տեղեկություն հայտնվեց, որ «Սիթին» մոտ է 30 մլն ֆունտով բրազիլացուն ձեռք բերելուն: Մինչդեռ Լուչեսկուն հերքեց այդ տեղեկությունը և ընդհանրապես կարծիք հայտնեց, որ «Շախտյորն» ավելի բարձրակարգ թիմ է, քան «Սիթին»:

-Եթե «Սիթին» ցանկանում է գնել նրան, ապա պայմանագրում գրված արժեքը կազմում է 50 մլն եվրո (42.3 մլն ֆունտ):

Եթե մեր խաղացողներն առաջարկ են ստանում «Շախտյորից» ավելի բարձրակարգ թիմից, ապա մենք անում ենք ամեն հնարավորը, որ օգնենք նրանց: Չեմ կարծում, որ այս պահին «Մանչեսթեր Սիթին» համապատասխանում է մեր մակարդակին,- հայտնել է Լուչեսկուն: PRO TV

Հետաքրքիր փաստեր