• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Հաուն Իսակին համեմատել է Անրիի հետ

«Նյուքասլի» գլխավոր մարզիչ Էդդի Հաուն իր հարձակվող Ալեքսանդր Իսակին համեմատել է «Արսենալի» լեգենդ Թիերի Անրիի հետ:

Իսակը հիանալի խաղ է ցուցադրում վնասվածքից ապաքինվելուց հետո: «Նյուքասլը» նրա համար վճարել էր 60 միլիոն ֆունտ, և այս մրցաշրջանում ֆուտբոլիստն արդեն 10 գոլ է խփել:

Այնուամենայնիվ, Իսակը իրեն դրսևորում է ոչ միայն որպես ռմբարկու, այլև որպես ասիստենտ՝ ցուցադրելով փոխանցումներ կատարելու իր հմտությունները: Այս 23 ամյա շվեդը իր ցուցադրած խաղի շնորհիվ  համեմատությունների է արժանացել Անրիի նման ֆուտբոլիստի հետ։

«Այո, ես տեսնում եմ որոշ նմանություններ»:

«Ամեն մեկը յուրահատուկ է, և իրար ամբողջությամբ նման չեն կարող լինել, բայց ես տեսնում եմ որոշ առանձնահատկություններ նրա մեջ, որոնք Թիերին ուներ»:

«Նա, անկասկած, արագություն և նման կազմվածք ունի: Նա իսկապես հիանալի է ոտքով խաղի ժամանակ: Կարծում եմ, որ նա մեծ ներուժ ունի և ավելի լավը կդառնա»:

«Բայց նա այստեղ հիանալի է սկսել»,- ասել է Հաուն Sky Sports-ին:

Հետաքրքիր փաստեր