• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Հարի Մագուայռը գովեստի խոսքեր է ասել իր խաղընկեր Մարկուս Ռաշֆորդի հասցեին

«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Հարի Մագուայռը գովեստի խոսքեր է ասել իր ակումբի և Անգլիայի հավաքականի խաղընկեր Մարկուս Ռաշֆորդի հասցեին։

Խմբային փուլի վերջին խաղում հենց Ռաշֆորդն էր, որ ամենամեծ ներդրումն ունեցավ Ուելսի նկատմամբ տարած հաղթանակում։

Մագուայռը կարողացել է համոզվել, որ Ռաշֆորդը վերադարձել է իր լավագույն մարզավիճակին «Յունայթեդի» խաղերից հետո, և Հարին խորհուրդ է տալիս իր երիտասարդ գործընկերոջը չբավարարվել ձեռք բերածով:

«Ես շատ ուրախ եմ Մարկուսի համար: Մասնավորապես վերջին գոլի համար, նա միշտ չէ, որ խաղացել է Անգլիայի հավաքականում և միշտ չէ, որ հրավիրվել է»:

«Կարծում եմ, որ նա գտել է իր խաղը «Մանչեսթեր Յունայթեդում», և նա մեծ նշանակություն ունեցող խաղացող է մեր ակումբի համար: Քո կարիերայի ընթացքում դու միշտ ունենում ես վերելքներ և վայրէջքներ, և կարևորն այն է, թե ինչպես ես արձագանքում, երբ լավ մարզավիճակում չես գտնվում»:

«Կարծում եմ, որ նախորդ տարին դժվար էր նրա համար, բայց բոլոր լավ խաղացողները վերադառնում են բարձունք: Կարծում եմ, եթե նա շարունակի քրտնաջան աշխատել, առաջին հերթին ակումբում, ապա նա հնարավորություն կունենա նաև ազգային թիմում»: Մագուայռին մեջբերում The Independent-ը։

Հետաքրքիր փաստեր