• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Հարի Ռեդնապը հաշտվել է Բոսինգվայի հետ

Հարի Ռեդնապ և Ժոզե Բոսինգվա«Քուինս Պարկ Ռեյնջերսի» գլխավոր մարզիչ Հարի Ռեդնապը հարթել է կոնֆլիկտը պաշտպան Ժոզե Բոսինգվայի հետ:

Բոսինգվան արդեն երկու ամիս է՝ չի խաղում «ՔՊՌ»-ի կազմում, որովհետև հրաժարվել է նստել պահեստայինների նստարանին «Ֆուլհեմի» դեմ խաղում:

Այդ ժամանակ Ռեդնապը քննադատել էր պորտուգալացուն, ով անցած մրցաշրջանում հաղթեց Չեմպիոնների Լիգան «Չելսիի» հետ, և հայտնել էր, որ իր թիմի մի քանի խաղացողներ չեն ստանում այնքան, ինչքան նրանց վարպետությունն է՝ նկատի ունենալով Ժոզեին:

Այդ ժամանակ 30-ամյա պաշտպանը տուգանվեց 100 հազար ֆունտով: Մինչդեռ այժմ կոնֆլիկտը հարթվել է, և Բոսինգվան ունի բոլոր հնարավորությունները՝ մասնակցելու շաբաթ օրը կայանալիք «Սուոնսիի» հետ խաղին:

-Ես զրուցել եմ Ժոզեի հետ, և ինչքան ինձ հայտնի է, հարցը վերջնականապես փակվել է: Ժամանակն է գիծ քաշել դրա վրա և համախմբվել,- հայտնել է Ռեդնապը The Sun-ին տված հարցազրույցի ժամանակ:

Հետաքրքիր փաստեր