• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Հարի Ռեդնապը ցանկանում է «Սաութհեմպտոնի» նկատմամբ հաղթանակը՝ որպես ծննդյան նվեր

Հարի ՌեդնապՎաղը «Քուինս Պարկ Ռեյնջերսի» գլխավոր մարզիչ Հարի Ռեդնապի ծննդյան օրն է, իսկ լավագույն նվերն ըստ մասնագետի իր թիմի հաղթանակն է «Սաութհեմպտոնի» նկատմամբ:

«ՔՊՌ»-ի ֆուտբոլիստները մեկնում են «Սուրբ Մարիամի» մարզադաշտ՝ «Աստոն Վիլլայի» հետ 7 միավորի տարբերությունը նվազեցնելու ցանկությամբ և միևնույն ժամանակ նվեր մատուցելու Ռեդնապին:

-Ես ոչինչ հատուկ չեմ ծրագրում ծննդյանս օրվա համար: Իմ հանգստյան օրերը կախված են առաջիկա խաղից: Եթե մենք վաղը պարտվենք, ապա իմ կինը կարող է ճոխ երեկույթ կազմակերպել՝ հրավիրելով Ադելին և Թոնի Բեննետին, որպեսզի երգեն ինձ համար, սակայն այն ինձ դժվար թե հետաքրքրի: Կարծում եմ՝ ես նույնիսկ չեմ շրջվի,- հայտնել է Ռեդնապը: Evening Standard