• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Հարի Ռեդնապը «ՔՊՌ»-ն կմարզի նաև Չեմպիոնշիպում

Հարի Ռեդնապ«Քուինս Պարկ Ռեյնջերսի» նախագահ Թոնի Ֆերնանդեսը հայտնել է, որ Հարի Ռեդնապը կշարունակի աշխատել ակումբում նաև հաջորդ մրցաշրջանում:

Ինչպես հայտնում է ակումբի պաշտոնական կայքը, այսօր Ֆերնանդեսը մի քանի ժամ քննարկում է ունեցել Ռեդնապի հետ, որից հետո հայտնել է Հարիի մնալու մասին:

-Ես դրական հանդիպում ունեցա Ռեդնապի հետ: Չեմ կարծում՝ մի պահ է եղել, որ Հարին ցանկացել է լքել ակումբը:

Ռեդնապը չի ցանկանում որոշ ֆուտբոլիստներից ազատվել: Մենք քննարկեցինք նաև այդ հարցը: Կան մի քանի ֆուտբոլիստներ, որոնց մենք իսկապես ցանկանում ենք պահել թիմում: Կարծում եմ՝ մեզ կհաջողվի,- ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում ասել է Ֆերնանդեսը: