• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Հարի Ռեդնապ. «Զամորան հենց այն ֆուտբոլիստն է, որ պետք է «ՔՊՌ»-ին»

Բոբբի Զամորա«Սանդերլենդի» նկատմամբ տարած հաղթանակից հետո (3:1) «Քուինս Պարկ Ռեյնջերսի» գլխավոր մարզիչ Հարի Ռեդնապը գովել է իր հարձակվող Բոբբի Զամորային, որը մասնակցեց հանդիպմանը՝ չնայած ոտքի վնասվածքին:

-Հենց այսպիսի խառնվածք ունեցող մեկն էլ մեզ հարկավոր է: Զամորային վիրահատություն է սպասվում: Նա խնդիրներ ունի կոճի հետ: Սակայն նա այնուամենայնիվ մասնակցեց խաղին: Զամորան շարունակեց մարզվել նաև ընդմիջմանը: Եթե նա նստեր, այլևս չէր կարողանա կանգնել: Նա նույնիսկ չկարողացավ մեքենա նստել խաղից հետո:

Բոբբին հիմար չէ: Նա առողջ մտածելակերպ ունի: Հանդերձարանում նրան լսում և հարգում են: Մեկ շաբաթ առաջ նա մեզ հետ եկավ «Սաութհեմպտոն», պարզապես որպեսզի թիմի կողքին լինի: Չնայած նա խաղալ չկարողացավ,- հայտնել է Ռեդնապը:

Զամորան «ՔՊՌ» է տեղափոխվել «Ֆուլհեմից» գրեթե մեկ տարի առաջ: