• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Հելենիուսը դարձավ «Աստոն Վիլլայի» չորրորդ նորեկը

Նիկլաս Հելենիուս«Աստոն Վիլլան» պաշտոնապես հայտնել է «Օլբորգի» և Դանիայի ազգային հավաքականի հարձակվող Նիկլաս Հելենիուսի ձեռքբերման մասին: Գործարի արժեքը գաղտնի է պահվում:

22-ամյա դանիացին «վիլլացիների» հետ երեք տարվա պայմանագիր է ստորագրել և դարձել ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում Պոլ Լամբերտի թիմի չորրորդ նորեկը: «Աստոն Վիլլան» մինչ այս տրանսֆերը ձեռք էր բերել Ժորես Օկորին, Ալեքսանդր Տոնևին և Լեանդրո Բակունային:

Հելենիուսը, ում հայրենիքում անվանում են «դանիացի Իբրահիմովիչ», իր թիմի կազմում նախորդ մրցաշրջանում դարձավ 16 գոլի հեղինակ: Նիկլասը ռմբարկուների ցուցակում զիջեց միայն «Կոպենհագենի» հարձակվող Անդրեաս Կորնելյուսին, ում ծառայություններով ևս հետաքրքրված են Անգլիայում:

-Նիկլասը երիտասարդ ֆուտբոլիստ է, սակայն իր հավաքականի համար լիարժեք անդամ, ով լավ արդյունավետությամբ է աչքի ընկել Դանիայում,- ասել է «վիլլացիների» գլխավոր մարզիչ Պոլ Լամբերտը:

Հետաքրքիր փաստեր