• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Հեռանում են անգլիական ֆուտբոլի գերաստղերը. Մայքլ Օուեն

Մայքլ ՕուենԱնգլիական ֆուտբոլի լեգենդար ֆուտբոլիստներից մեկը, ում համար 2012/13 մրցաշրջանը վերջինը եղավ իր կարիերայում, Մայքլ Օուենն է:

Օուենը հանդես է եկել «Լիվերպուլում», «Մադրիդի Ռեալում», «Նյուքասլ Յունայթեդում», «Մանչեսթեր Յունայթեդում» և «Ստոկ Սիթիում»: 2001թ-ին նա ճանաչվել է Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ: Անգլիայի հավաքականում Օուենը նորամուտը նշել է 18 տարեկան հասակում: Նա այն եզակի ֆուտբոլիստներից է, ում հաջողվել է գոլի հեղինակ դառնալ Եվրոպայի և աշխարհի երկու առաջնություններում:

Մայքլ Օուեն

Մայքլը ծնվել է պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ Թերրի Օուենի ընտանիքում, ով հանդես էր գալիս «Էվերթոնում»:

1996թ-ին Օուենը 17 տարեկան հասակում իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրն է ստորագրում «Լիվերպուլի» հետ: Այդ տարի նա հաջող հանդես եկավ «կարմիրների» երիտասարդական թիմում, ում հետ նվաճեց Անգլիայի գավաթը: Դեռ այդ ժամանակ նա համարվում էր «Մառախլապատ Ալբիոնի» ամենահեռանկարային ֆուտբոլիստներից: «Լիվերպուլի» առաջին թիմում Օուենն իր նորամուտը նշեց 1997թ-ի մայիսի 6-ին, որն արդյունավետ ստացվեց: Մայքլը ճանաչվեց այդ խաղի լավագույն ֆուտբոլիստը և դարձավ «Լիվերպուլի» ամենաերիտասարդ խաղացողը, ով գոլի հեղինակ է դարձել Պրեմիեր Լիգայում:

Մայքլ Օուեն

Հաջորդ տարի Օուենն իր առաջին գոլը խփեց նաև եվրոգավաթում: Այդ մրցաշրջանում Օուենը նաև հեթ-տրիկի հեղինակ դարձավ: 1997/98 մրցաշրջանի ավարտին նա BBC-ի վարկածով ճանաչվեց Անգլիայի լավագույն մարզիկը:

Հաջորդ տարի նա «Նյուքասլի» հետ խաղում հեթ-տրիկի հեղինակ դարձավ, իսկ «Նոթինգհեմ Ֆորեստի» դարպասը չորս գնդակ ուղարկեց:

 

Մայքլ Օուեն

2001թ-ի մայիսի 12-ին Օուենի դուբլի շնորհիվ «Լիվերպուլը» Անգլիայի գավաթի եզրափակչում հաղթեց «Արսենալին»: Օուենը գոլի հեղինակ դարձավ նաև այդ տարվա չեմպիոն «Մանչեսթեր Յունայթեդի» հետ Անգլիայի սուպերգավաթում: Նույն տարում Մայքլի գոլի շնորհիվ ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթում «Լիվերպուլը» 3:2 հաշվով հաղթեց Չեմպիոնների Լիգայի հաղթող Մյունխենի «Բավարիային»: 2001թ-ին Օուենն արժանացավ «ոսկե խաղակոշիկին»:

Մայքլ Օուեն

2004թ-ին մերսիսայդցիների գլխավոր մարզչի պաշտոնից հեռացվեց Ժերար Ուլյեն, ում փոխարինեց Ռաֆայել Բենիտեսը: Բենիտեսի գալուց օրեր հետո Օուենը լքեց «կարմիրներին»՝ տեղափոխվելով «Մադրիդի Ռեալ»: «Արքայական ակումբում» մեկ տարի խաղալուց հետո Մայքլը վերադարձավ Անգլիա: Չորս տարի նա հանդես եկավ «Նյուքասլ Յունայթեդում», որտեղից էլ 2009թ-ին տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ»:

Մայքլ Օուեն

«Լիվերպուլի» երկրպագուների մեծ մասը նրան դավաճանության մեջ մեղադրեց, քանի որ նա խաղում էր իրենց սկզբունքային մրցակցի կազում: 2012թ-ին Օուենը, ով այդ ժամանակ արդեն «մանկունյանցիների» պահեստայինների կազմում էր, ազատ ֆուտբոլիստի կարգավիճակով տեղափոխվեց «Ստոկ Սիթի», որտեղ էլ ավարտեց իր կարիերան:

Մայքլ Օուեն

Օուենի կարիերան հաջողված էր նաև ազգային հավաքականում: Նա գոլի հեղինակ է դարձել 1998 և 2002թթ-ի աշխարհի ու 2000 և 2004թթ-ի Եվրոպայի առաջնություններում: 2001թ-ին նա Մյունխենի Օլիմպիական մարզադաշտում երեք գնդակ ուղարկեց Գերմանիայի դարպասը:

Մայքլ Օուեն

Մայքլը Անգլիայի ազգային հավաքականում դարձել է 40 գոլի հեղինակ, ինչի շնորհիվ լավագույն ռմբարկուների ցուցակում զբաղեցնում է չորրորդ տեղը:

2012/13 մրցաշրջանի ավարտից հետո Մայքլ Օուենը հրաժեշտ տվեց մեծ ֆուտբոլին:

Հետաքրքիր փաստեր