• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Հիլլ-Վուդ. «Վենգերը շատ երջանիկ է «Արսենալում»

Պիտեր Հիլլ-Վուդ«Արսենալի» նախագահ Պիտեր Հիլլ-Վուդը «բացարձակ անհեթեթություն» է համարել լուրերն այն մասին, թե ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո Արսեն Վենգերը կարող է հեռանալ ակումբից:

Չնայած բոլոր հերքումներին՝ Վենգերին շարունակում են կապել «ՊՍԺ»-ի հետ՝ որպես Կարլո Անչելոտիին փոխարինող: Հիլլ-Վուդը նաև ժխտել է, որ Արսենի անձնական պայմանագրում կա մի կետ, ըստ որի մասնագետը կարող է ժամկետից շուտ խզել պայմանագիրը:

-Կարծում եմ, որ այս ամբողջը բացարձակ անհեթեթություն է: Իրականում էլ սա հենց բացարձակ անհեթեթություն է:

Պայմանագրի այդ կետի մասին տեղեկությունը նորություն է ինձ համար: Եթե նման բան լիներ, ապա ես կիմանայի: Վենգերը շատ երջանիկ է այստեղ, և այս բոլոր շշուկները կատարյալ հիմարություն են,- հայտնել է Հիլլ-Վուդը Daily Star պարբերականին տված հարցազրույցի ժամանակ: