• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Հիցշլպերգեր. «Բունդեսլիգան նախանձում է Պրեմիեր Լիգային»

Թոմաս Հիցշլպերգեր«Էվերթոնի» կիսապաշտպան Թոմաս Հիցշլպերգերը կարծում է, որ Բունդեսլիգայի ակումբներն առաջվա պես նախանձում են Պրեմիեր Լիգային, չնայած Չեմպիոնների Լիգայի եզրափակչում ունեն երկու ներկայացուցիչ:

Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակչում երկու խաղերի արդյունքում «Բավարիան» հաղթեց «Բարսելոնային» 7:0 հաշվով, իսկ «Բորուսիան»՝ «Ռեալին» 4:3 հաշվով: Հասկանալի է, որ ամեն դեպքում այս տարի տիտղոսը հասնելու է գերմանական ակումբի:

Մինչդեռ Հիցշլպերգերը, ով ավելի քան 100 հանդիպում է անցկացրել Գերմանիայի ազգային հավաքականի կազմում և «Բավարիայի» սան է, նախապատվությունը տալիս է անգլիական ֆուտբոլին:

-Վերջին գերմանական թիմը, որ հաղթեց Չեմպիոնների Լիգան, «Բավարիան» էր 2001 թվականին: Մինչ այսօր անգլիական ակումբներն ավելի շատ են հաղթել:

«Չելսին» անցած շաբաթ հաղթեց Եվրոպա Լիգայում, իսկ անցած մրցաշրջանում հաղթեց Չեմպիոնների Լիգայում: Այնպես որ ամեն ինչ այնքան էլ վատ չէ Անգլիայում:

Սա պետք է փոխվի:Ձեր միակ խնդիրն այն է, որ դուք չափազանց շատ եք ծախսում օտարերկրացիների վրա, ավելի լավ է խաղացնել անգլիացիներին: Սա պետք է փոխվի:

Գերմանիայում կան երկրպագուներ, որոնք ձմեռային արձակուրդներին ցանկանում են գալ Անգլիա և դիտել Boxing Day-ի խաղերը,- հայտնել է Թոմասը: The Sun

Հետաքրքիր փաստեր