• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Հյուսիսլոնդոնյան դերբին կսպասարկի Մայք Դինը

Մայք ԴինՊրմեմիեր Լիգայի հաջորդ տուրում Լոնդոնի հյուսիսը ներկայացնող «Տոտտենհեմի» և «Արսենալի» մրցավեճը կդատի Մայք Դինը:

Կիրակի օրը «Ուայթ Հարթ Լեյնում» կայանալիք այս երկու սկզբունքային մրցակիցների հանդիպումը 30-րդ տուրի կենտրոնական հանդիպումներից մեկն է: Նույն այդ տուրում միմյանց կհանդիպեն նաև «Մանչեսթեր Յունայթեդը» և «Լիվերպուլը»:

Այս պահին «զինագործներն» իրենց աշխարհագրական հարևանից առաջ են ընդամենը 6 միավորով, սակայն մեկ խաղ պակաս են անցկացրել: «Արսենալը» չի կարող իրեն թույլ տալ միավոր կորցնել, եթե ցանկանում է պայքարել տիտղոսի համար: