• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Հնարավոր է, որ Գառնաչոն բաց թողնի Անգլիայի գավաթի եզրափակիչը

«Մանչեսթեր Յունայթեդի» վինգեր Ալեխանդրո Գարնաչոն բաց կթողնի Անգլիայի գավաթի եզրափակիչը՝ իր երկրի ազգային հավաքականին իր ակումբից բարձր դասելու պատճառով։

Գարնաչոն կոճի վնասվածք էր ստացել մարտին «Սաութհեմպտոնի» դեմ գոլազուրկ ոչ-ոքիից հետո։

Այժմ 18 ամյա Գարնաչոյի ապաքինումն հասել է ավարտական ​​փուլին, և Ալեխանդրոն այս մրցաշրջանում դեռ կխաղա Էրիկ Տեն Հագի թիմում։

Այնուամենայնիվ, Գարնաչոն, ամենայն հավանականությամբ, բաց կթողնի հունիսի 3-ին Ուեմբլիում կայանալիք «Մանչեսթեր Սիթիի» դեմ եզրափակիչը: Ինչպես հայտնում է Daily Mail-ը, դա պայմանավորված է նրանով, որ Ալեխանդրոն պատրաստվում է Արգենտինայի երիտասարդական հավաքականի կազմում հանդես գալ Մ-20 տարեկանների աշխարհի առաջնությունում։

Արգենտինայի մինչև 20 տարեկանների հավաքականը՝ «Լիվերպուլի» նախկին կիսապաշտպան Խավիեր Մասկերանոյի գլխավորությամբ, մրցաշարը կսկսի մայիսի 20-ին Ուզբեկստանի դեմ խաղով և խմբում կհանդիպի նաև Գվատեմալայի և Նոր Զելանդիայի հավաքականների հետ։

Եթե ​​Գարնաչոն իր հասակակիցների հետ միասին դուրս գա 1/4 եզրափակիչ, ապա այդ հանդիպումը նրանց հավաքականը կանցկացնի Անգլիայի գավաթի եզրափակչի օրը։