• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Հոկտեմբեր ամսվա լավագույնները «Նյուքասլում» են

Վինգեր Միգել Ալմիրոնը և մարզիչ Էդդի Հաուն ճանաչվել են Պրեմիեր լիգայի հոկտեմբեր ամսվա լավագույն խաղացող և լավագույն մարզիչ:

Նախորդ ամիս «Նյուքասլը» վաստակեց 16 միավոր՝ ամենաշատը Պրեմիեր լիգայում։ Հաուի թիմը հաղթեց «Ֆուլհեմին» (1:4), «Բրենթֆորդին» (5:1), «Էվերթոնին» (1:0), «Տոտտենհեմին» (1:2), «Ասթոն Վիլային» (4:0) և ոչ-ոքի խաղացին «Մանչեսթեր Յունայթեդի» հետ (0:0):

Այս հաջողության գլխավոր կերտողներից մեկը 28-ամյա Ալմիրոնն էր, ով իր վեց հանդիպումներից հինգում դարձավ գոլի հեղինակ՝ հոկտեմբերին դառնալով վեց գոլի հեղինակ։

Ալմիրոնի մրցակիցներն էին Կեպա Արիզաբալագան, Քևին Դե Բրույնեն, Բրունո Գիմարայնսը, Էրլինգ Հալանդը, Կիրան Թրիպերը, Լեանդրո Տրոսսարդը և Գրանիտ Ջական։

44-ամյա Հաուի համար ամսվա լավագույն մարզիչ մրցանակը հինգերորդն է կարիերայում։ Նա երեք անգամ տարել է այդ մրցանակը իր նախկին ակումբ՝ «Բորնմուտի» հետ, իսկ 2022 թվականի փետրվարին՝ «Նյուքասլի» հետ։

Բացի Հաուից, հոկտեմբերին այդ տիտղոսին հավակնում էին նաև «Արսենալի» մարզիչ Միկել Արտետան և «Մանչեսթեր Սիթիի» մարզիչ Խոսեպ Գվարդիոլան:

Հետաքրքիր փաստեր