• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Հոջսոնը վստահ է, որ Անգլիան դուրս կգա խմբից

Ռոյ ՀոջսոնԱնգլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնը միանգամայն վստահ է, որ իր թիմին կհաջողվի դուրս գալ Բրազիլիայում ընթացող աշխարհի առաջնության խմբային փուլից, չնայած որ մեկնարկային խաղում նրանք պարտվեցին Իտալիայի հավաքականին:

Անգլիացիներն Իտալիային զիջեցին 1:2 հաշվով: «Երեք առյուծներին» առջևում սպասվում է Ուրուգվայի հավաքականի դեմ խաղը, որտեղ միավորի կորուստը նրանց կզրկի փլեյ-օֆֆի ուղեգրից: Սակայն Հոջսոնը հավատում է իր թիմին:

-Իտալիայի դեմ խաղի վերջում մենք ունեինք երիտասարդ և անփորձ թիմ, սակայն նրանք խիզախ գործեցին և սխալներ թույլ չտվեցին: Եթե մենք շարունակենք գործել նույն մակարդակով, կարծում եմ, որ կհաղթենք խմբային փուլի մյուս խաղերում:

Եթե դու հաղթել ես առաջին խաղում, պարտադիր չէ որ հաղթես նաև մյուս երկու խաղերում և հակառակը: Մենք ողջ ուժով կպայքարենք, որ հասնենք հաղթանակի,- ասել է Հոջսոնը: Herald

Հետաքրքիր փաստեր