• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Հովարդ Վեբի ցուցմունքի շնորհիվ Ֆերդինանդը խուսափեց որակազրկումից

Հովարդ ՎեբԱնգլիայի ֆուտբոլի ասոցիացիայի կարգապահական կոմիտեն որոշեց չպատժել «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Ռիո Ֆերդինանդին, ով «Չելսիի» հետ խաղում հարվածել էր Ֆերնանդո Տորրեսին:

Որոշումը հիմնվել է Հովարդ Վեբի խոսքերի վրա, ով այդ խաղի գլխավոր մրցավարն էր: Վեբը հայտնել է, որ եթե անգամ այդ էպիզոդը չվրիպեր իր աչքից, ապա միևնույն է, չէր պատժի Ֆերդինանդին:

Փոխարենը ֆուտբոլի ասոցիացիան կպատժի «Յունայթեդի» մեկ այլ ֆուտբոլիստ Վիլֆրիդ Զախային, ով այժմ վարձավճարով հանդես է գալիս «Կրիստալ Փելեսում»: Անգլիացին պատասխանատվության կենթարկվի «Լիդսի» երկրպագուի հանդեպ արած անհարգալից ժեստի համար: Զախային մինչև ուրբաթ ժամանակ է տրվել, որպեսզի նա տա իր պատասխանը, որից հետո ֆուտբոլիստը կենթարկվի որակազրկման: