• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Մագուայռը մինչև մրցաշրջանի ավարտը կմնա «Յունայթեդում»

Հակառակ սոցցանցերում տարածված լուրերի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Հարի Մագուայռը մոտ չէ «Ասթոն Վիլա» տեղափոխվելուն:

Մագուայեռը այս մրցաշրջանում «Յունայթեդի» հիմնական կազմի ֆուտբոլիստ չի համարվում։ «Կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հագին հաջողվել է պաշտպանության կենտրոնում փորձել անգամ Լյուկ Շոուին, սակայն նա չի շտապում Հարիին բազա վերադարձնել։

Անցած շաբաթ օրը Մագուայռին նկատել են Վիլլա մարզադաշտի մոտ գտնվող ռեստորանում իր գործակալի հետ, երբ բուքմեյքերները նվազեցրել են Հարիի Բիրմինգհեմյան ակումբ տեղափոխվելու հավանականությունը:

Թեև Մագուայռի և «Յունայթեդի» հեռանկարները մռայլ են՝ հաշվի առնելով թիմի հիանալի մարզավիճակը և Քաթարի Աշխարհի գավաթի հաղթող Լիսանդրո Մարտինեսի վերադարձը, Daily Mail-ն ասում է, որ Հարին չի միանա «առյուծներին» այս տրանսֆերային պատուհանի ընթացքում:

Անգլիայի 29 ամյա ֆուտբոլիստը բանակցություններ չի վարում «Վիլայի» հետ և կմնա «Յունայթեդում» մինչև մրցաշրջանի ավարտը:

Հետաքրքիր փաստեր