• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Մաթյո Ֆլամինի․ «Արսենալում» անավարտ գործեր ունեմ»

Մաթյո ՖլամինիՄաթյո Ֆլամինին հայտնել է, որ անավարտ գործեր ունի «Արսենալում», և ակումբ է վերադարձել նրա համար, որ «զինագործներին» դարձնի չեմպիոնական պայքարի գլխավոր հավակնորդներից մեկը:

Հինգ տարի «Միլանում» խաղալուց հետո Մաթյոն ազատ ֆուտբոլիստի կարգավիճակով միացավ «Արսենալին»: 29-ամյա ֆրանսիացին արդեն հասցրել է մասնակցել երկու խաղի, որոնք հաղթական ավարտ են ունեցել իր թիմի համար:

-Այնպիսի տպավորություն է, կարծես՝ տուն եմ վերադարձել: «Արսենալում» ես անավարտ գործեր ունեմ: Երբ ես առաջին անգամ եկա այստեղ, ընդամենը 20 տարեկան էի: Այստեղ ես ծանոթացա ամենաուժեղ առաջնությանը և մասնակցեցի Չեմպիոնների Լիգային: Ես սկսեցի աշխատել Արսեն Վենգերի հետ: Նա է ինձ այսպիսի ֆուտբոլիստ դարձրել:

Վերադառնալու հնարավորություն ստանալն ինձ համար շատ կարևոր էր: Ես ողջ ուժերս կներդնեմ, որպեսզի երկրպագուները միշտ ուրախ լինեն,- Ֆլամինիի խոսքերն է մեջբերում talkSPORT-ը: