• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Մահացել է Թոմաս Մուրը․ Այսօր Լոնդոնը և Պրեմիեր Լիգան հրաժեշտ են տալիս հերոսին

Բարի լինելը այնքան հեշտ է ու թեթև է, իսկ չար լինելը ծանր ու դժվար, որ ես ալարում եմ երկրորդից լինել։

Ֆուտբոլային Անգլիան և ոչ միայն  այսօր հրաժեշտ էր տալիս Թոմաս Մուրին։ Կներեք, կապիտան Սըր Թոմաս Մուրին։

Այս մարդը իր հարյուրամյակի նախաշեմին տեսնելով իր երկրի առողջապահության աշխատակիցների ծանրաբեռնվածությունը կապված կորոնավիրուսի հետ որոշեց օգնել։ Կապիտանը չէր մոռացել բժիշկների սխրանքը, նրանք մի ժամանակ օգնել էին վետերանին՝ բուժելով նրան քաղցկեղից և ազդրի կոտրվածքից և իր երախտագիտությունը Թոմաս Մուրը որոշեց հայտնել միջոցներ հավաքագրելով բուժաշխատողների համար․ նախ նա մարաթոն կազմակերպեց:

Հունվարի վերջին տխուր լուր տարածվեց Անգլիայում․ Թոմաս Մուրը վարակվել էր կորոնավիրուսով և փետրվարի 2-ին հայտնի դաձավ, որ կապիտանը մահացել է։

Եկեք բոլորս իմանանք, թե ինչ է արել 99-ամյա կապիտանը

Գարնանը Թոմաս Մուրը կազմակերպեց մարաթոն, որտեղ նա, լինելով 99 տարեկան, պետք է օրեկան 25 մետրանոց շրջանը 10 անգամ անցներ և այդ մեկ օրվա ընթացքում վաստակեր 1000 ֆունտ։ Բայց այս մարաթոնի և վետերանի բարի կամքի մասին իմացան ամբողջ աշխարհում և մեկ օրվա եկամուտը 1000 ֆունտից հասավ 100 հազարի։ Արդյունքում կապիտան Թոմաս Մուրը վաստակեց 33 միլիոն ֆունտ և ամբողջը փոխանցեց իր երկրի բուժաշխատողներին։

Վետերանի այս արարքը մասշտաբը  ըստ արժանավույն գնահատեց Բորիս Ջոնսոնը։ Մեծ Բրիտանիայի վարչապետը առաջարկեց կապիտան Մուրին շնորհել ասպետական կոչում և Թոմաս Մուրը դարձավ Սըր։

Հերոսին այսօր հրաժեշտ էր տալիս ամբողջ Անգլիան, այդ թվում ֆուտբոլսիտները․ Բարնլին ու Մանչեսթեր Սիթին

ինչպես նաև Լիդսն ու Էվերտոնը

Թոմաս Մուրը նաև երգել է աշխարհահռչակ You Will Never Walk Alone երգը և այդ երգից ստացած ամբողջ հասույթը ևս փոխանցեց բուժաշխատողներին։

Ոչ ոք չի իմանում մարդու մեռնելը, բայց այ ապրելը իմանում են բոլորը, իսկ եթե նաև հիշեն, ուրեմն այդ մարդը, իրոք, ԱՊՐԵԼ է։

                  Կարեն Պողոսյան

Հետաքրքիր փաստեր