• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Մայքլ Օուենը կդառնա ֆուտբոլային մեկնաբան

Մայքլ ՕուենՄայքլ Օուենը, ով ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո ավարտում է կարիերան, ամռանը կտեղափոխվի ֆուտբոլային մեկնաբանի աշխատանքին:

Ինչպես հայտնում է Daily Telegraph պարբերականը, 33-ամյա Օուենը BBC Radio 5 Live-ի թղթակից Դարրեն Ֆլետչերի հետ մեկնաբանելու է հանդիպումները նոր BT հեռուստաընկերությամբ, որը հաջորդ մրցաշրջանից ուղիղ եթերով հեռարձակելու է Պրեմիեր Լիգայի խաղերը:

Այս զույգի գործընկերը լինելու է մրցավար Մարկ Հալսին: Իսկ փորձագետները լինելու են Անգլիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստներ Օուեն Հարգրիվզը, Սթիվ Մակմանամանը և Դևիդ Ջեյմսը:

Բացի այդ, BT Sports ընկերությունը, որը պատրաստվում է Մեծ Բրիտանիայում մրցակցել Sky-ի հետ, խոստանում է անվճար հեռարձակել Պրեմիեր Լիգայի որոշակի հանդիպումներ: Բավական է բաժանորդագրվել, որը սկսում է ամսական 10 ֆունտից:

Այս պահին 2012/13 մրցաշրջանի բոլոր հանդիպումները դիտելու համար Sky-ի բաժանորդագիրը պետք է վճարի 42.5 ֆունտ: